Սիրիայում նոր կառավարություն է ձեւավորվել։ Ապրիլի 14-ին համապատասխան հրամանագիր է ստորագրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադը։ Նոր կառավարությունը գլխավորում է Սիրիայի նախկին գյուղատնտեսության նախարար 59-ամյա Ադել Սաֆարը։
Ինչպես տեղեկացնում է ՍԱՆԱ լրատվական գործակալությունը, նոր կառավարության կազմում 30 նախարար է ընդգրկվել։ Իրենց պաշտոնները պահպանել են Պաշտպանության նախարար Ալի Հաբիբը, Արտաքին գործերի նախարար Վալիդ Ալ Մուալեմը եւ Նավթի նախարար Սաֆյան Ալյաուն։ Ներքին գործերի նախարար է նշանակվել Մուհամեդ աշ-Շահարը, իսկ Տեղեկատվության նախարարության նոր ղեկավար է դարձել ՍԱՆԱ լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Ադնան Մահմուդը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ցրել էր Նաջի Օթրիի ղեկավարած կառավարությունը, մարտի վերջերին այդ երկրում սոցիալական բարեփոխումների պահանջով սկսված սկսված բողոքի ակցիաների պատճառով։





























