Հայաստանում մասնավոր մուլտիպլեքսի հարցը բավականին խնդրային է: Այս մասին հունվարի 16-ին «Օրենսդրական փոփոխություններ տեսալսողական մեդիածառայությունների ոլորտում» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը:
Նրա խոսքով՝ մարդկանց չի կարելի զրկել ոչ մեծ մասնավոր մուլտիպլեքսներ ստեղծելու իրավունքից: «Այստեղ չի կարելի մենաշնորհ թույլ տալ: Մենք առաջարկում ենք հնարավորություններ տրամադրել փոքր բիզնեսին: Դա փրկություն կլիներ այն 10 հեռուստաալիքների համար, որոնք բացառվել են թվայնացման գործընթացից»,- ասաց Մելիքյանը:





























