Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` ապրիլի 15-ին մասնակցել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր հաշվետու ժողովին:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանն ամփոփել է ակադեմիայի 2010թ. գիտական գործունեության արդյունքները եւ ներկայացրել գիտության ասպարեզում առկա խնդիրներն ու գիտության զարգացման առաջնահերթությունները:

Այնուհետեւ ժողովի մասնակիցները քննարկել են հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ԳԱԱ գործունեության արդյունքները: