Կառավարության շենքի մոտ սպանդանոցային մորթի դեմ բողոքող անասնապահներն քիչ առաջ ավարտեցին իրենց  ակցիան:

Նրանք բոլոր մարզերի անասնապահներին հորդորեցին իրենց մարզերում իրականացնել բողոքի ակցիաներ եւ փակել ճանապարհները:

«Փաշինյանը մեզ սովորեցրեց մի բան, որ մենակ գործ չի լինի, պետք է բոլորովս դուրս գանք, ամեն մեկս մեր մարզերում, մեր գյուղերում ճանապարհներ փակենք, ինչպես ինքը հաղթեց, անասնապահներն էլ կհաղթեն»,-ասաց  ակցիայի մասնակիցներից մեկը:

Անասնապահները վաղը եւս կհավաքվեն Կառավարության մոտ եւ այնքան կշարունակեն իրենց բողոքի ակցիաները  մինչեւ հարցին լուծում կտրվի:

Կառավարությունից  այսօր ոչ ոք չհանդիպեց բողոքող անասնապահների հետ:

Նշենք, որ անասնապահությամբ զբաղվող գյուղացիները օրեր առաջ եւս բողոքի ցույց էին անում Կառավարության դիմաց` բողոքելով սպանդանոցների առաջարկած պայմաններից: