Մեծ Բրիտանիայում վաճառքի են հանվել արքայազն Վիլյամի եւ նրա հարսնացուի պատկերով պահպանակներ:
Այդպիսով, ընկերություններից մեկը, որը մասնագիտացած է հակաբեղմնավորիչների արտադրության մեջ, որոշել է օգտվել առիթից, մասնավորապես` արքայազն Վիլյամի հարսանքի շուրջ ծավալված հասարակական հետաքրքրությունից եւ մեծացնել իր արտադրանքի վաճառքի ծավալները:
Նոր ապրանքը գովազդելիս ընկերությունը կոչ է արել անգլիացիներին լիցքաթափվել եւ մտածել Անգլիայի մասին, ինչպես նաեւ տեղեկացրել է, որ սիրելի մարդու հետ սեքսը նույնքան կարեւոր է, որքան արքայական հարսանիքը, գրել է newsme.com.uа:





























