Իրանի եւ Թուրքիայի միջեւ սահմանային անցակետը բացվելու է ապրիլի 16-ին:
Կապիկոյ-Ռազի անցակետի բացման արարողությանը մասնակցելու են Թուրքիայի եւ Իրանի ԱԳ նախարարներ Ահմեդ Դավութօղլուն եւ Ալի Աքբար Սալեհին:
Վանի նահանգի նահանգապետ Մյունիր Քարալօղլուն հայտարարել է, թե Թուրքիայի քաղաքացիները ստիպված են ապօրինի առեւտուր վարել թուրք-իրանական 320 կմ-անոց սահմանին` անցակետի բացակայության պատճառով: Նա ասել է, թե երկու ժողովուրդները երկար են սպասել այս անցակետին:





























