Ի պատիվ հանրահայտ կատակերգակ Չարլի Չապլինի՝ Google-ն իր լոգոտիպի փոխարեն վերջինիս 122-ամյակին նվիրված փոքրիկ տեսանյութ է տեղադրել։

Դա երկու րոպեից մի փոքր ավելի տեւող տեսանյութ է, որը նկարահանվել է Google-ի թիմի կողմից՝ դարասկզբի սեւ-սպիտակ կինոյի շնչով։

Տեսահոլովակի հերոսը երեք այլ հերոսների՝ ոստիկանի, նկարչուհու եւ կեքսեր վաճառող կնոջ  հետ ընկնում է հետաքրքրաշարժ իրավիճակների մեջ։

Չարլի Չապլինն առաջինը չէ, ով արժանացել է Google-ի նմանօրինակ վերաբերմունքի։ 2010 թվականի հոկտեմբերին Google-ը, ի պատիվ Ջոն Լենոնի, 30 վայրկյանանոց մուլտֆիլմ էր նկարահանել եւ երաժշտի ծննդյան օրը այն տեղադրել էր իր գլխավոր էջում։

Google-ի տեսահոլովակը կարելի է դիտել ԱՅՍՏԵՂ։