Լեզվաբան Քվենտին Աթքինսոնը նորզելանդական Օքլենդի համալսարանից հետեւել է մարդկային լեզվի էվոլյուցիային ընդհուպ մինչեւ ակունքները` ժամանակակից լեզուների հայրենիքը: Գիտնականի կարծիքով, նման «մայրական» լեզու ծնվել է հարավ-արեւելյան Աֆրիկայում, ապա տարածվել է մյուս մայրցամաքներ, որտեղ ձեւափոխվել է:

Նոր աշխատանքի հեղինակն առաջարկել է այլ մոտեցում, նա հետեւել է ոչ թե բառերի փոփոխություններին, այլ` ֆոների: Գիտնականը վերլուծել է 540 լեզու` համեմատելով դրանց ֆոնեմիկ տարբերությունները:

Այսպես առավելագույն գենետիկ բազմազանություն նկատվում է Աֆրիկայում, որը համարվում է մարդկության օրորոցը: