Հայաստանի Կենտրոնական բանկի միջազգային պահուստները 2010 թ. վերջում կազմել են 1,86 մլրդ դոլար։ Տեղեկատվությունը ապրիլի 15-ին հրապարակել է ՀՀ Կենտրոնական բանկը։

Ըստ նույն հրապարակման՝ 2010 թ. սկզբում ԿԲ միջազգային պահուստները կազմում էին 2 մլրդ դոլար։ Այսպիսով՝ տարվա ընթացքում տեղի է ունեցել միջազգային պահուստների նվազում մոտ 140 մլն դոլարի չափով։

ԿԲ ազատ փոխարկելի արժույթով ակտիվները տարվա ընթացքում նվազել են մոտ 200 մլն դոլարով՝ տարեսկզբի 1,36 մլրդ դոլարից իջնելով մինչեւ 1,16 մլրդ դոլար։