«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբն անցյալ տարի, 2010 թվականի ապրիլին հանդես է եկել Հայաստանում եւ արտերկրում բնակվող բոլոր հայերին ուղղված կոչով, առ այն, որ Հայոց Ցեղասպանության տարելիցի օրը, ժամը 19:15 րոպեին  հայտարարվի «Լռության րոպե»։

«Կրկին կոչ ենք անում աշխարհի տարբեր մասերում բնակվող հայերին  Երեւանի /Արարատյան/ ժամանակով, ժամը 19:15-ին մեկ րոպե կանգ առնել եւ լռությամբ հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը»,- ասված է «Սարդարապատի» կոչում: