Տյումենում 13-ամյա աղջնակին վաճառել են 10 հազար ռուբլով: Չարագործը Ադրբեջանի մի քաղաքացի է, ով ձերբակալվել է իրավապահների կողմից:
Ապրիլի 8-ի երեկոյան «Դպրոց թիվ 33» կանգառի մոտ տղամարդը վաճառել է աղջկան սեռական ծառայություններ մատուցելու համար:
Աղջիկն անհետ կորել էր մարտին: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ մի օտարերկրացի դժբախտին ներգրավել է մարմնավաճառության մեջ եւ նա պահվում է վարձակալած բնակարանում:
Հարուցվել է քրեական գործ, ադրբեջանցուն սպառնում է 10 տարվա ազատազրկում:





























