Հայաստանի ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը խուսափում է գնահատել սեփական գործունեությունը: Ապրիլի 15-ին լրագրողների հետ զրույցում Ալիկ Սարգսյանը հայտարարել է, թե իր կողմից ոչ կոռեկտ կլիներ նման գնահատականներ տալը:

«Ես իմ ուժերի ներածին չափով կատարում եմ իմ առջեւ դրված խնդիրները»,- համեստորեն ասել է Սարգսյանը` հավելելով, որ որոշակի հաջողությունների հասնել հնարավոր է լինում բացառապես կոլեկտիվի շնորհիվ:

Հարցին, թե եթե կրկին մասնագիտություն ընտրելու հնարավորություն ունենար, ի՞նչ կընտրեր, Ալիկ Սարգսյանը կտրուկ ասել է, թե կրկին կընտրեր ոստիկանի մասնագիտությունը, եթե որդի ունենար, նրան էլ կհամոզեր ոստիկան դառնալ: Ըստ Սարգսյանի, իր առջեւ դրված խնդիրների լուծման համար պատրաստ է շատ բան զոհել, անգամ սեփական առողջությունը: