Ղարաբաղյան խոհանոցի «Ժինգյալով հաց» փառատոնը Մոսկվայում կանցկացվի ապրիլի 20-30-ը։ Փառատոնի յուրահատկությունը կայանում է նրանում, որ Մոսկվայի գուրմաններին  առաջին անգամ կներկայացվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խոհանոցի հարստությունն ու բազմազանությունը։

Ինչպես հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը, 10 օրվա ընթացքում հայտնի մոսկվացի ճաշարանատեր Գայանե Բրեիովան (Աֆիյան) ղարաբաղցի խոհարարների խմբի հետ կներկայացնի փառատոնի հպարտությունը՝ ղարաբաղյան ամենահամեղ «ժինգյալով հաց» ուտեստը:

Նշենք, որ «ժինգյալով հացի» մասին լեգենդներ են պտտվում, օրինակ, որ այն պետք է պատրաստեն տարեց, փորձառու կանայք, ովքեր էլ կրտսեր սերնդին են փոխանցում պատրաստման գաղտնիքները։ Խմորը բարակ բացում են, դրա մեջ ձեթով շաղախված 20-ից ավել տեսակ կտրատած կանաչեղենից զանգված լցնում եւ թխում  «սաջ» կոչվող տաք թավայի վրա։