Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրք-գերմանական համալսարանի բացման արարողությունից հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին հուշանվերներ է հանձնել՝ նրբագեղ դրվագազարդ հայելի եւ սաղավարտ, հայտնում է Sozcu-ն:

Թանկարժեք շրջանակով այսպիսի հայելիները եւ սաղավարտները օգտագործվել են պալատներում եւ խորհրդանշում են ուժը, շքեղությունը եւ հաստությունը:

Մերկելը աշխատանքային այցով Ստամբուլում է: Նա մտադիր է Էրդողանի հետ քննարկել  Լիբիայի, Սիրիայի իրավիճակը, տնտեսական համագործակցությունը: