Ռուսաստանի Կառավարությունում փոփոխությունները չեն անդրադառնա Հայաստանի հետ դինամիկ զարգացող հարաբերությունների վրա: Այդ մասին հունվարի 25-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Անդրադառնելով Հայաստանում Միխայիլ Միշուստինի՝ որպես Ռուսաստանի վարչապետ, այցի հնարավոր ժամկետների մասին հարցին՝ դեսպանն ընդգծել է, որ այդ հարցը դեռեւս քննարկման փուլում է:

Կոպիրկինը հավելել է, որ երկու երկրների առաջնորդները, ըստ ամենայնի, սկզբում կհանդիպեն համատեղ ինտեգրացիոն կառուցվածքների միջոցառումների շրջանակում:

Արամ Դանիելյան