Հայ առաքելական եկեղեցին ապրիլի 17-ին նշում է Ծաղկազարդը` Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը: Ծաղկազարդի տոնը տարիներ առաջ հռչակվել է նաեւ որպես մանուկների օրհնության օր:
Այս առիթով Գարեգին Բ-ն շնորհավորական ուղերձ է հղել մանուկներին, որում, մասնավորապես, ասվում է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրական Մեր սերն ու օրհնությունն ենք բերում ձեզ Մանուկների օրհնության օրվա առիթով, որն առավել պայծառանում է Ծաղկազարդի տոնի հոգեզվարթ խորհրդով»:





























