Ֆրանսիայի 19 դեպարտամենտներում 2009-2010թթ. հեպատիտ А-ի համաճարակի պատճառն, ամենայն հավանականությամբ, Թուրքիայից ներմուծված չորացված պոմիդորներն են եղել: Նման եզրակացության է հանգել Ֆրանսիայում ստանդարտների վերահսկողության ինստիտուտը (InVS), գրում է ֆրանսիական Le Figaro թերթը` հղում կատարելով France-Presse գործակալությանը:
Ինստիտուտի հետազոտությունը պարզել է, որ համաճարակը կապված է չորացված պոմիդորների օգտագործման հետ, որոնք ներմուծվել են Թուրքիայից սառեցված վիճակում եւ մշակվել Ֆրանսիայում:
Պոմիդորներն օգտագործվել են երեք տեսակի բուտերբրոդների մեջ, որոնց պատրաստողներն ունեցել են մեկ մատակարար:





























