Ռուսաստանի փոխվարչապետ, ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը շարունակում է կրկնել իր կանխատեսումը, որ մոտակա երկու տարվա ընթացքում նավթի գինը կնվազի մինչեւ 60 դոլար` մեկ բարելի դիմաց եւ այդպես կմնա կես տարի, հաղորդում է«ՌԻԱ նովոստին»:

«Ինչպես գիտեք, մեկ տարի առաջ ես ասել էի, որ առաջիկա երեք տարում Urals մակնիշի նավթի գինը կնվազի մինչեւ 60 դոլար եւ շուրջ կես տարի կմնա այդ գնին»,- լրագրողներին հայտնել է նա, հավելելով, որ իր այդ կանխատեսումից չի հրաժարվում նաեւ հիմա:

Կուդրինը պարզաբանել է, որ եթե նավթի գները անցնեն 110 դոլարից, կարող են սպառնալիք լինել համաշխարհային տնտեսության համար: