ԱՄՆ-ի սուպերմարկետներում մսային արտադրանքի կեսը վարակված է ստաֆիլոկով: Այսպիսի հետեւության են եկել Արիզոնայի Գենետիկ հետազոտությունների տրանսազգային ինստիտուտի փորձագետները: Նրանք վերլուծել են Չիկագոյի, Լոս-Անջելեսի, Վաշինգթոնի, Ֆլեգստաֆի ու Ֆորդ-Լոդերդեյլի մթերային խանութներից ու սուպերմարկետներից գնված տավարի, հավի եւ հնդկահավի մսի կենսաբանական կազմը:

Ստաֆիլոկոկի բակտերիաները հանդիպում են առողջ մարդկանց 25 տոկոսի մոտ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: Դա, փորձագետների կարծիքով, ամերիկյան ֆերմաների ու մթերային ձեռնարկությունների անբավարար ստերիլության արդյունք է:

Նրանց ներկայացմամբ, մսի մեջ ստաֆիլոկոկի հայտնվելը բացատրվում է նրանով, որ ԱՄՆ-ում կենդանիների կերի մեջ հակաբորբոքայիններ են ավելացնում: Դա կարող է բերել նրան, որ բակտերիաներն իմունիտետ ձեռք բերեն դեղամիջոցների նկատմամբ: