ԱՄՆ  նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Լիբիայում իրականացվող գործողությունն այս փուլում կանգվեցվել է՝ չնայած վստահություն է հայտնել, որ Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին հրաժարական կտա։

«Կոալիցիայի գործողությունն այս փուլում մտել է փակուղի»,- ասել է Օբաման։

Օբաման կարծում է, որ վաղ թե ուշ Լիբիայի առաջնորդի «փողերը եւ միջոցները կսպառվեն»։ Նախագահը վստահ է, որ «ներկայումս ԱՄՆ ռազմավարությունը փոփոխության կարիք չունի» եւ Քադաֆին ստիպված կլինի հեռանալ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։