Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ գազային պայմանագրերը, որոնք ստորագրվել են Յուլիա Տիմոշենկոյի կողմից, դատարանի որոշմամբ կարող են չեղյալ հայտարարվել։ Պայմանագրերը հակասում են ուկրաինական օրենքներին։
Այսպես, գլխավոր դատախազի տեղակալ Ռենատ Կուզմինը հայտարարել է, որ Տիմոշենկոն ինքն է ստորագրել այն պայմանագրերը, որոնք քվեարկության արդյունքում կարող էր տալ միայն նախարարների կաբինետը։ Համաձայն ուկրաինական օրենքի՝ նման որոշումները միանձնյա չեն ընդունվում, ասել է Կուզմինը։
Այսպիսով, Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ գազային բոլոր պայմանագրերը ապօրինի բնույթ ունեն։
Ինչպես նշում է Lenta.ru-ն, 2009 թվականին ուկրաինական «Նավթոգազի» եւ ռուսական «Գազպրոմի» միջեւ 2009-2019 թվականների համար կնքված պայմանագիրը ռուսական գազի գին էր սահմանել հազար խմ-ի համար 450 դոլարը։




























