Ռուսաստանի ֆինանսների նախարար, փոխվարչապետ Ալեքսեյ Կուդրինը մտադիր է մոտ ժամանակներս լքել ВТБ-ի տնօրեների խորհրդի եւ ադամադի արդյունաբերությամբ զբաղվող «ԱԼՌՈՍԱ»-ի նախագահի պաշտոնը։Այս մասին նա հայտարարել է Վաշինգթոնում, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Երբ վերադառնամ, հենց հաջորդ շաբաթ դուրս կգամ ВТБ-ից եւ «ԱԼՌՈՍԱ»-ից»,- խոստացել է ֆինանսների նախարարը:
Նշենք, որ պրոֆիլային նախարարների եւ փոխվարչապետերի փոփոխությունները նախաձեռնվել են Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի կողմից։




























