Սիրիայի Խոմս քաղաքում ցուցարարները ձողերով եւ քարերով հարվածել են ոստիկանության աշխատակցին։ Նա ստացած վնասվածքներից ավելի ուշ վախճանվել է, հայտնում է NEWSru.co.il-ը՝ վկայակոչելով France Press-ին։
Հակակառավարական ցույցին մասնակցել է ավելի քան 4 հազար մարդ։ Ոստիկանությունը հավաքվածներին ցրելու համար ուժ է կիրառել։
Ապրիլի 15-ին Սիրիայում բողոքի զանգվածային ակցիաներ են տեղի ունեցել։ Ցույցերը տեղի են ունեցել Խոմս, Դերաա, Բանիաս, Լաթաքիա, Հալեպ, Իդլիբ քաղաքներում եւ Դամասկոսի արվարձաններում։





























