«Արդար Ռուսաստան» կուսակցության համագումարից առաջ Սերգեյ Միրոնովը հայտարարել է, որ լքում է կուսակցության ղեկավարի պաշտոնը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Հայտարարության մեջ ասվում է, որ նա կմնա կուսակցության առաջնորդ եւ կգլխավորի կուսակցության ցուցակը առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Սերգեյ Միրոնովն ասել է, որ կուսակցության կազմակերպչական աշխատանքով կզբաղվի Նիկոլայ Լեւիչեւը:

Նա հավելել է, որ կուսակցության կանոնադրությունը փոփոխությունների կենթարկվի, որի համաձայն, ղեկավարող խորհրդի լիազորությունների ժամկետը կսահմանափակվի 2,5 տարով, իսկ կուսակցական ղեկավարները կընտրվեն 4 տարի ժամկետով: