Իրանի խորհրդարանի Խորհուրդը ստացել է Միջուկային զենքի չտարածման պայմանագրից (ՄԶՉՊ) Իրանի դուրս գալու պլանը, ինչպես նաեւ միջուկային զենքի արտադրության, տեխնիկական սպասարկման եւ կիրառման արգելքի մասին առաջարկությունը, տեղեկացնում է Mehr-ը։

Բացի այդ, պատգամավորները կքննարկեն այն երկրների դեմ միջոցներ ձեռնարկելու պլանը, որոնք համագործակցում են ԱՄՆ-ի հետ հակաիրանական պատժամիջոցների կիրառման հարցում։