ԱՊՀ սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի նիստը կկայանա ապրիլի 21-ին` Աշխաբադում, հաղորդում է ԱՊՀ կազմկոմիտեն:

Սպասվում է, որ հանդիպմանը կմասնակցեն սահմանապահ զորքերի ղեկավարներ Ադրբեջանից, Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից եւ Ուկրաինայից:

Նիստի ժամանակ կքննարկվեն տեղեկատվության փոխանակման, համատեղ միջոցառումների, թմրամիջոցների, անօրինական միգրացիայի, տրանսազգային զինված խմբավորումների դեմ պայքարին վերաբերող խնդիրներ: