Ադրբեջանական գյուղերից մեկում անհայտ սեռի երեխա է ծնվել։
Ինչպես հայտնում է ANS-ն, Գուրբանովների ընտանիքում ապրիլի 12-ին ծնված նորածնի քաշը 3,6 կգ է,հասակը՝ 50 սմ։
Ծնվելուց հետո բժիշկները խորհուրդ են տվել երեխային տեղափոխել Բաքու։ Մայրաքաղաքի մասնագետներն անուժ են գտնվել այդ անոմալիայի դեմ։ Բժիշկ-գենետիկ Սեհեր Իսմայիլովը հաստատել է, որ անոմալիան հանդիպում է 2000 նորածնից մեկի մոտ։
«Նման դեպքերում անոմալիան շտկելու համար վիրահատություն է կատարվում։ Սակայն այս դեպքում դա դժվար է, քանի որ երեխան սեռ չունի»,- ասել է բժիշկը։
Նրա խոսքով, հետազոտություններից հետո կպարզվի՝ ո՞ր սեռին է պատկանում երեխան։ Սակայն երեխայի ծնողները հրաժարվում են վիրահատությունից։





























