Եգիպտոսի բարձրագույն վարչական դատարանն ապրիլի 16-ին Եգիպտոսի նացիոնալ-դեմոկրատական կուսակցության լուծարման որոշում է կայացրել: Նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի օրոք այն կառավարող կուսակցություն էր:

Դատարանի որոշմամբ կուսակցությանը պատկանող ողջ գույքը փոխանցվել է պետությանը:

Նախկին նախագահը եւ նրա երկու որդիները մեղադրվում են կոռուպցիայի, միջոցների հափշտակման եւ ցուցարարների դեմ բռնությունների մեջ: Մուբարաքի երկու որդիները ներկայումս Կահիրեի մոտակայքում գտնվող «Տորա» բանտում են, իսկ ինքը`Շարմ էլ Շեյխի հոսպիտալում, որտեղ տեղափոխվել է սրտի նոպայով:

Հիշեցնենք, որ 30 տարի երկիրը կառավարող 82-ամյա Մուբարաքը հրաժարական էր տվել փետրվարի 11-ին` ժողովրդական ալիքի ճնշման տակ: