Հայաստանում հունվարի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարեւմտյան, 3-8 մ/վրկ։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -2-4, վաղը ցերեկը՝ +5+7։

Օդի ջերմաստիճանը մարզերում.  

Շիրակում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ 0+5,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ 0+5,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -4-6, ցերեկը՝ +4+6,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ 0+5,  

Լոռիում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +10+13,  

Տավուշում գիշերը՝ -1+4, ցերեկը՝ +10+14,   

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ 0+5, 

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -3-5, ցերեկը՝ +4+6,

Արարատում գիշերը՝ -5-7, ցերեկը՝ +5+7,  

Արմավիրում գիշերը՝ -5-7, ցերեկը՝ +5+7,  

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ 0+5,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -5-7, ցերեկը՝ +5+7,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +12+16,   

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +8+12,

Արցախում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +8+12 (հովիտներում գիշերը՝ 0+5,  ցերեկը՝ +12+16)։