Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց ԵԽԽՎ Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի նախագահ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։