Google ընկերությունը կորոնավիրուսի պատճառով ժամանակավորապես փակում է իր գրասենյակները Չինաստանում, գրում է The Verge-ն՝ հղում կատարելով ընկերության հայտարարությանը։

Կփակվեն բոլոր գրասենյակները ինչպես երկրում, այնպես էլ Հոնկոնգում եւ Թայվանում։

Ներկայում ընկերության գրասենյակները փակ են՝ կապված չինական լուսնային նոր տարվա տոնակատարությունների հետ։

Google-ի մամուլի քարտուղարը հայտնել է, որ այժմ ընկերությունը մտադիր է, ՉԺՀ կառավարության խորհրդատվության համաձայն, փակ թողն իր գրասենյակները։

Բացի այդ, ընկերությունը Չինաստանում իր աշխատակիցներին խորհուրդ է տալիս առնվազն 14 օր տնից աշխատել։