Ադրբեջանական ընդդիմադիր Հանրային խորհուրդը, որում միավորված են մի շարք քաղաքական կուսակցություններ եւ շարժումներ, ապրիլի 17-ին Բաքվում հանրահավաք կանցկացնի` ժողովրդավարական բարեփոխումների իրականացման, խոսքի եւ հավաքների ազատության ապահովման, վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացման, ինչպես նաեւ նախորդ հանրահաքների ժամանակ ձերբակալվածներին բաց թողնելու պահանջով:
Ադրբեջանի իրավապահ մարմիներն արդեն հայտարարել են, որ չարտոնված ակցիան կկասեցվի, հողորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ադրբեջանական ընդդիմության կողմից չարտոնված երկու հանրահավքների անցկացման փորձերը մարտի 12 –ին եւ ապրիլի 2-ին կասեցվել էին իրավապահների կողմից, թեեւ ընդդիմությունը հայտարարել էր, թե դրանք հաջողվել են:
Երկրորդ ակցիայի ժամանակ, տարբեր տվյալներով, ձերբակալվել էր 70- 200 մարդ, որոնք բացի հինգից, հետո ազատ էին արձակվել:





























