Ամերիկյան Twitter ընկերությունը միկրոբլոգների նույնանուն ծառայության օգտատերերին առաջարկել է նոր գործառույթ, որը թույլ է տալիս հայտնել տեղեկություններ ի հայտ գալու մասին, որոնք մոլորություն են մտցնում 2020 թվականի ընտրություններին կամ զանգվածային այլ միջոցառումներին մասնակցության կարգի մեջ: Այս մասին նշված է Twitter-ի բլոգում հրապարակված հաղորդագրության մեջ՝ նվիրված անվտանգության հարցերին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ծրագրային միջոց ենք միացնում՝ նախատեսված ԱՄՆ-ում 2020 թվականի ընտրությունների առանցքային փուլերին: Այն մարդկանց թույլ կտա զեկուցել մոլորության մեջ գցող տեղեկությունների մասին, թե ինչպես մասնակցել ընտրություններին կամ այլ քաղաքացիական միջոցառումներին»,- տեղեկացրել է ընկերությունը:

Twitter-ը ցանկանում է հասկանալ, թե միկրոբլոգների ծառայության օգտատերերի շրջանում հատկապես ինչը տագնապ կհարուցի: Որպես տարբերակներ առաջարկվում են բողոքներ գրառումների վնասակար բնույթի վերաբերյալ, ակաունտի տիրոջ ինքնավնասում կամ ինքնասպանություն գործելու, կամ էլ ընտրությունների կարգի առումով մոլորության մեջ գցելու մտադրության մասին:

Վերջին կետը նախատեսում է մի քանի կարգավորումների ընտրություն, այդ թվում քվեարկության տեղի կամ կարգի մասին կեղծ տեղեկատվության տեղադրում, ընտրողներին վախեցնելու փորձեր, որպես թեկնածու, ընտրական հանձնաժողվի, քաղաքական կուսակցության կամ պետական իշխանության մարմնի ներկայացուցիչ ներկայանալը:

Ավելի վաղ NBC-ն հայտնել էր, որ անցյալ տարվա սեպտեմբերին ԱՄՆ հետախուզական ծառայությունների եւ իրավապահ մարմինների աշխատակիցները ամերիկյան խոշոր տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել են երկրում առաջիկա նախագահական ընտրություններին պոտենցիալ միջամտության կանխման միջոցառումները: Խորհրդակցությունները տեղի են ունեցել Մենլո Պարկ քաղաքում (Կալիֆոռնիա նահանգ), որտեղ տեղակայված է Facebook ընկերության գլխամասային գրասենյակը: Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի աշխատակազմի պաշտոնական անձինք, ՀԴԲ եւ ներքին անվտանգության նախարարության աշխատակիցներ, ինչպես նաեւ Facebook-ի, Twitter-ի, Google-ի եւ Microsoft-ի ներկայացուցիչներ:

ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի են ունենալու նոյեմբերի 3-ին: Ապագա նախագահական ընտրաշավի ընթացքում կուսակցական ակտիվիստների առաջին հավաքները տեղի են ունենալու 2020 թվականի փետրվարին Այովա նահանգում: Դեմոկրատական կուսակցության համագումարը, որի ժամանակ առաջադրվելու է նախագահի թեկնածուն, տեղի է ունենալու 2020 թվականի ապրիլի 13-16-ը Միլուոկիում (Վիսքոնսին նահանգ): Հանրապետականներն իրենց համագումարն անցկացնելու են 2020 թվականի օգոստոսի 24-27-ը Շառլոտում (Հյուսիսային Կարոլինա նահանգ):