Մեքսիկական իշխանությունները հայտարարել են 145 հոգու սպանությանը մասնակցություն ունեցած անձի ձերբակալության մասին:

Ձերբակալված Օմար Մարտին Էստրադային կամ Էլ Կիլոյին կասկածում են 145 մարդկանց սպանության մասնակցության մեջ, որոնց մարմինները գտել են Սան Ֆերնանդո քաղաքի զանգվածային գերեզմանոցում:  Էստրադային բռնելու համար իշխանությունները 1,2 մլն դոլարի պարգեւ  էին խոստացել, գրում է Lenta.ru-ն:

Էլ Կիլոն նաեւ համարվում է տեղական «Զետաս» նարկոկարտելի ղեկավարը: Նրա հետ ձերբակալվել է եւս հինգ մարդ: Ավելի վաղ այդ գործի շրջանակում ձերբակալվել էր 17 հոգի, հետաքննություն է իրականացվում նաեւ 16 ոստիկանի նկատմամբ, որոնք կասկածվում են հանցագործներին հովանավորելու մեջ:

Հանցագործության շարժառիթները հայտնի չեն, ենթադրվում է, որ նարկոկարտելի անդամները սպանել են բոլոր նրանց, ովքեր հրաժարվել են համագործայցել իրենց հետ:

Էստրադան նաեւ մեղադրվում է Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայից 72 միգրանտների սպանության հանցկացության մեջ: