ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ենթադրում է, որ հանրապետականները 2012թ. նախագահական ընտրություններում հաղթելու հնրավորություն չունեն, եթե նրանց թեկնածուն իր նախընտրական արշավը կառուցելու է Օբամայի ծննդավայրի վերաբերյալ կոնսպիրոլոգիական տեսության հիման վրա:
«Մարդկանց մեծամասնությունը վստահ է, որ ԱՄՆ նախագահը ծնվել է Հավայան կղզիներում», -ասել է Օբաման` իր մասին խոսելով երրորդ դեմքով:
«Մարդկանց մեծ մասը ցանկանում է, որ նախագահների թեկնածուների միջեւ բանավեճը ծավալվի տնտեսության եւ մեր երեխաների ապագայի շուրջ: Եւ նրանք, ովքեր այդ կարեւոր բաներից չեն խոսի, խնդիրներ կունենան»,-ասել է Օբաման, գրում է Gazeta.ru-ն:
Հիշեցնենք, որ միլիարդատեր Դոնալդ Տրամպը, ով դիտարկում է 2012թ. ԱՄՆ նախագահական ընտրություններին իր մասնակցությանը հնարավորությունը` որպես Հանրապետական կուսակցության թեկնածու, ավելի վաղ կասկած էր հայտնել գրոծող նախագահի` ԱՄՆ-ում ծնված լինելու փաստի առնչությամբ: Նա մի քանի անգամ բացահայտ հայտարարել է, թե նախագահը ստում է իր ծննդավայրի մասին:





























