ԱՄՆ-ի եւ Անգլիայի ատոմային սուզանավերի գաղտնիքները հայտնվել են համացանցում
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունն ընդունել է, որ սխալի արդյունքում համացանցում ատոմային ստորջրյա նավատորմին վերաբերող գաղտնի տեղեկատվություն է հրապարկվել:
Պաշտոնապես հրապարակված զեկույցներից մեկում մի քանի գլուխներ գաղտնի են եղել, սակայն ծրագրավորման սխալի պատճառով դրանք հնարավոր է կարդալ:
Տեղեկությունը տվյալներ է պարունակել այն մասին, թե ինչպես պետք է բրիտանական սուզանավերը գործեն աղետների ժամանակ: Գեղտնազերծված տեքստում տվյալներ են եղել նաեւ ամերիկայն սուզանավերի պաշտպանական համակարգերի մասին:
Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե խնդիրն արդեն լուծված է եւ ապագայում նման բան չի կրկնվի:
Հայտնի չէ` ինչ-որ մեկը կարողացել է պատճենել գաղտնի տվյալները, թե ոչ:





























