Ճապոնական վթարված «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի մերձակայքում ծովի ջրում ռադիոակտիվ տարրերի մակարդակը վերջին օրերին մի քանի անգամ ավելացել է:
Ապրիլի 15-ին «Ֆուկուսիմա-1» -ի աշխատակիցները շարունակել են տուրբինային սրահում եւ երկրորդ էներգաբլոկի տարածքում կուտակցած ջրի` պոմպերի միջոցով հետ քաշման աշխատանքները: Ընթացիկ շաբաթում 660 տոննա ջուր է քաշվել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ըստ մասնագետների` հենց դրենաժներում կուտակված ռադիոակտիվ տարրեր պարունակող ջուրն է համարվում ԱԷԿ-ի տարածքից դուրս ռադիացիայի արտահոսքի պատճառը:





























