ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով` ապրիլի 10-16 –ը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծում հրադադարի ռեժիմն ադրբեջանական կողմից խախտվել է ավելի քան 170 անգամ, որի արդյունքում ավելի քան 850 կրակոց է արձանագրվել:
Բացի հրադադարի ռեժիմի խախտման դեպքերից, անցած շաբաթ հակառակորդի ավիացիան շփման գծի երկայնքով մի շարք ուսումնառազմական թռիչքներ է իրականացրել:
Մասնավորապես` ապրիլի 14 –ին, ժամը 10:15-ից սկսած, Ադրբեջանի ռազմաօդային ուժերի 411-րդ ավիացիոն գնդի 4 գրոհային օդանավ եւ 9 ռազմական ուղղաթիռ հրամանատարաշտաբային ուսումնավարժանքի շրջանակում իրականացրել են ռազմաուսումնական թռիչքներ շփման գծից 5-15 կմ դեպի խորք:
Պաշտպանության բանկի հակաօդային ուժերը նշանառության եւ խիստ վերահսկողության տակ են պահել հակառակորդի ավիացիան:
Հաղորդվում է, որ անցած շաբաթվա ընթացքում Արցախի ցամաքային եւ օդային սահմանների պահպանությունն իրականացվել է ռազմական կանոնադրության համաձայն եւ առանց միջադեպերի:





























