Իրանական Ուրմիա քաղաք կատարած աշխատանքային այցի շրջանակում Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովն ու Ահմեդ Դավութօղլուն երկկողմ հանդիպում են ունեցել:

Կողմերը քննարկել են  ղարաբաղյան հակամարտության կարգավորման  եւ երկկողմ հարաբերությունների տարբեր ասպեկտներ: Արտգործնախարարները քննարկել են նաեւ Մերձավոր Արեւելքում գործընթացներին վերաբերող հարցեր, հաղորդում է  Trend գործակալությունը:

Բացի այդ, Մամեդյարովը հանդիպել է նաեւ Իրանի Արեւմտյան Ատրպատականի նահանգապետ Վահիդ Ջալալզադեի հետ: Հանդիպմանը մասնավորապես նշվել է, որ Ադրբեջանի եւ Իրանի միջեւ գոյություն ունեն բարիդրացիական եւ անկեղծ բարեկամական հարաբերություններ: