ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն վստահություն է հայտնել, որ Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ը կկարողանան հարթել չինական Huawei տեխնոհսկայի հարցով հայացքների հակասությունները, հաղորդում է Press Association-ը:

Այս մասին նա ասել է Դաունինգ սթրիթում ՄԹ վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ բանակցություններից առաջ:

Պոմպեոն հասկացրել է, որ Վաշինգտոնը դեռեւս լուրջ վերապահումներ ունի՝ կապված արեւմտյան հեռուստահաղորդակցման համակարգեր չինական ընկերությունների ներգրավման հետ:

Ընդ որում, նա նշել է, որ այդ հարցը չի ազդի բանակցությունների վրա, որոնք ուղղված են բրեքզիթից հետո առեւտրային համաձայնագրի կնքմանը:

Ավելի վաղ Ջոնսոնը հայտարարություն է արել, որը հակասում է ԱՄՆ նախագահի վարչակազմի դիրքորոշմանը: Նա, մասնավորապես, նշել է, որ Մեծ Բրիտանիան Huawei-ին թույլ կտա սահմանափակ դեր ունենալ 5G ցանցի ստեղծման գործում:

Լոնդոնում ՄԹ ԱԳՆ ղեկավար Դոմինիկ Ռաաբիի հետ հանդիպման ժամանակ Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը դեռ կարծում է, որ ցանցի ներսում չինական ընկերության առկայությունը «շատ դժվար է մեղմել, եւ միջոցները արդարացված չեն»:

«Այդ որոշումն ընդունվել է երեքշաբթի: Ես վստահ եմ, որ մենք կարող ենք միասին աշխատել, որպեսզի իրականացնենք այդ որոշումն ու ճիշտ մշակենք այն»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը սպառնացել է դադարեցնել հետախույզների փոխանակումը ցանկացած դաշնակցի հետ, որը Huawei-ին թույլ կտա դեր ունենալ իր հեռուստահաղորդակցման ցանցում: