Միլանի համալսարանի գիտնականները նկատել են, որ ամինաթթուներից պատրաստված հատուկ «կոկտեյլը» մկների կյանքի տեւողությունն ավելացնում է 12%-ով:
Երեք ամինաթթուներից պատրաստված «կոկտեյլն» ստացած մկներն ապրել են միջինը 869 օր, իսկ այն մկները, որոնց սովորական ջուր է տրվել` ընդամենը 774 օր:
Բացի կյանքի տեւողությունը երկարացնելուց, մկների օրգանիզմում այլ փոփոխություններ էլ են արձանագրվել. ավելացել է կենսական ուժերի պաշարը, բարելավվել է մկանային կոորդինացիան:





























