Տրիպոլիից 200 կմ արեւելք գտնվող Միսուրատա քաղաքը Լիբիայի կառավարական զորքերի կողմից ենթարկվել է հրետակոծման: Արդյունքում առնվազն 6 ապստամբ զոհվել է, ավելի քան 40-ը` վիրավորվել:
Քադաֆիի ուժերն արդեն երրորդ օրն է, ինչ գնդակոծում են քաղաքը, որը երկրի հարավում ապստամբերի միակ հենակետն է, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ապստամբների տվյալներով` քաղաքի վրա բաց է թողնվել ավելի քան 100 հրթիռ, որոնց մեծ մասն ընկել է արդյունաբերական գոտում:
Ընդդիմությանը դեռեւս հաջողվում է պահպանել Միսուրատա եւ Աջդաբիա քաղաքները: Բրեգա քաղաքի արվարձանները եւս ընդդիմության ձեռքում են:





























