Բրիտանական արքայազն Ուիլյամի հարսանիքի նախաշեմին Մեծ Բրիտանիայում խրհրդակցություններ են անցկացվում թագաժառանգության կարգը փոփոխելու վերաբերյալ: Եթե փոփոխություններն ընդունվեն, ապա թագը կարող է ժառանգել թագավորական ընտանիքի ցանկացած սեռի առաջնակը:

Այդ մասին հայտարարել է փոխվարչապետ Նիկ Կլեգը` նշելով, որ եւ ինքը, եւ վարչապետ Դեյվիդ Քեմերոնը կարծում են, որ գահաժառանգության կարգը  «փոքր-ինչ հնացել է», սակայն նոր փոփոխությունը մանրակրկիտ քննարկում է պահանջում: Կլեգի խոսքով` գործընթացն այնքան էլ հեշտ չէ, քանի որ բրիտանական միապետը միաժամանակ երկրի ղեկավար է համարվում Համագործակցության եւս 15 երկրներում:

«Դա շոշափում է նաեւ այլ երկրների` Նոր Զելանդիայի, Կանադայի, Ավստրիալիայի եւ այլնի շահերը, եւ մենք նրանց հետո խորհրդակցություններ ենք անցկացնում», - ասել է նա:

Նշվում է, որ Եղիսաբեթ II թագուհին ժառանգորդ դարձավ միայն այն պատճառով, որ եղբայր չուներ: Եթե նա ունենար նույնիսկ կրտսեր եղբայր, ապա հենց նրան կանցներ թագը: