Չինական երկու լցանավեր այսօր բախվել են հարավչինական ափի մոտ, սակայն երկուսն էլ մնացել են ջրի վրա:

Նավերից մեկի վրա առաջացած ճեղքվածքից ծով է թափվել մոտ երկու տոննա դիզելային վառելիք: Զոհերի մասին չի հաղորդվում, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Գոչան» եւ «Ցյանչժու-1» լցանավերը բախվել են Աոմեն հատուկ վարչական շրջանի օդանավակայանից ոչ հեռու ծովային տարածքում: Տեղական իշխանությունները հայտնել են, թե ծով թափված վառելիքի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա սահմանափակված է: