Իրանում հաջորդ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2012թ. մարտի 2-ին:  Այս մասին հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարար Մուստաֆա Մուհամեդ Նաջարը, հաղորդում է ISNA գործակալությունը:

Ընտրական օրենսդրության համաձայն` Իրանում խորհրդարանական ընտրություններն անցկացվում են չորս տարին մեկ` մինչեւ նախորդ գումարման խորհրդարանի լիազորությունների ավարտը երեք ամսվա ընթացքում:

Իրանում ընտրություններն անցկացվում են ներքին գործերի նախարարության կողմից: Ներկա գումարման խորհրդարանի լիազորությունների ժամկետն ավարտվում է 2012թ. հունիսին: