Չինացի գիտնականների կողմից մշակված վակուումային ծծիչները թույլ են տալիս տեղաշարժվել պատերի վրա էլեկտրաէներգիայի նվազագույն ծախսով: Physics of Fluids-ի հաղորդմամբ՝ նորարարական տեխնոլոգիաների հիմքում ջրի շրջանաձեւ շրջանառությունն է, փոխանցում է Planet-today-ը:
Նոր տեսակի վակուումային ծծիչի կենտրոնում կարելի է հայտնաբերել պտուտակ, որը պտտվում է մեծ արագությամբ եւ ցրում ծծիչի պատերի մոտ հավաքված ջուրը: Նոր ծծիչը կարող է ամրանալ նույնիսկ անհարթ մակերեսի վրա:
Օդը պոմպով քաշելու ծծիչները նոր չեն, սակայն ծծիչները, որոնցում բացի օդի համար պոմպից կան նաեւ ջրի համար պոմպեր, նոր տեսակի սարքեր են: Չժեցզյանի համալսարանից Սին Լին, ով նոր տեխնոլոգիաների առաջատար մշակողներից մեկն է, ասում է, որ այն օգտագործում է ավելի քիչ էլեկտրաէներգիա, քան դասական էլեկտրական ծծիչները:
Տեխնոլոգիայի կիրառմամբ ամենահեռանկարային միջոցներից մեկը պատերի վրա մագլցող ռոբոտների ստեղծումն է, որոնք կկարողանան իրականացնել տեխնիկական, շինարարական կամ փրկարարական աշխատանքներ: Գիտնականներն արդեն ստեղծել եւ փորձարկել են նոր ռոբոտի նախատիպը:





























