Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանի նամակը ՀՀ դատախազությունն ուղարկել է ԱԱԾ։ Այս լուրը NEWS.am-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը։

Նշենք, որ Նաիրի Հունանյանն այդ  նամակը գրել էր Նիկոլ Փաշինյանին, որը վարչապետն ուղարկել էր ՀՀ դատախազություն։

«Այն մեր կողմից ուղարկվել է ԱԱԾ՝ հոկտեմբերի 27-ի՝ անջատված մասով վերսկսված վարույթի շրջանակներում քննության առարկա դարձնելու նպատակով»,- ասաց Արեւիկ Խաչատրյանը։