Պաշտոնաթող է եղել Իրանի հետախուզության հարցերով նախարար Հեյդար Մոսլեհին:

Ինչպես հաղորդել է իրանական պաշտոնական IRNA լրատվական գործակալությունը, նախագահ Մուհամադ Ահմադինեժադն ընդունել է նրա հրաժարականը` նշանակելով անվտանգության հարցերով իր խորհրդականի պաշտոնում: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Կիսապաշտոնական Fars գործակալությունն էլ, հղում կատարելով անանուն աղբյուրների, հաղորդել է, թե նախարարն աշխատանքից ազատվել է: