«Ռոսկոմնադզորը» Facebook-ի եւ Twitter-ի դեմ վարչական գործ է հարուցել, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն: Նրանց սպառնում է մեկ միլիոնից մինչեւ վեց միլիոն ռուբլի տուգանք:
Ընկերությունները ժամանակին չեն ներկայացրել ռուսաստանցիների անհատական տվյալների բազայի տեղայնացման մասին տեղեկությունները, որոնք գերատեսչությունը խնդրել էր անցյալ տարեվերջին:
Վլադիմիր Պուտինը դեկտեմբերին օրենք էր ստորագրել այդպիսի խախտումների համար պատիժների մասին՝ պաշտոնատար անձանց համար 100-ից մինչեւ 200 հազար ռուբլի տուգանք, իրավաբանական անձանց համար՝ 1-ից մինչեւ 6 մլն ռուբլի:
Կրկնակի խախտման դեպքում պաշտոնատար անձանց համար տուգանքը կկազմի 500-ից մինչեւ 800 հազար ռուբլի, ընկերությունների համար՝ 6-ից մինչեւ 18 մլն ռուբլի:





























