Ընտանեկան հարցերով ավստրալական դատարանը 10-ամյա տղային թույլ է տվել փոխել սեռը եւ աղջիկ դառնալ։
Տասնամյա Ջեմմին վերջին երկու տարիներին աղջկա կենսակերպ է վարում. աղջկա զգեստներ է կրում եւ իրեն զգում, ինչպես երկար մազերով փոքրիկ աղջիկ։
Տղայի ծնողները, բժիշկները եւ հոգեբանները մտավախություն ունեն, որ երեխայի վաղ սեռական հասունացումը կարող է բերել հոգեբանական տրավմայի եւ դրան հետեւող ինքնասպանության, դրա համար էլ պնդում են, որ սեռական նշանների փոփոխության գործընթացն արագ կատարվի։
Ընտանիքի իրավունքների պաշտպան Լինդա Դեսսան հայտարարել է, որ տղային թույլատրվել է տղամարդկային հորմոնները ոչնչացնող դեղեր ընդունել։ 16 տարեկանում երեխան կանցնի բուժման երկրորդ կուրսը, որպեսզի նրա մարմնին ավելի կանացի ձեւեր տրվեն։
Ինքը՝ Ջիմմին, իրեն դեռեւս այլանդակ է համարում, «տղայի մարմնում՝ աղջիկ»։ Երեք տարեկանում նա անգամ ասել է մորը. «Այնքան դժվար է տղա ձեւանալ»։
Բժիշկները հայտարարել են, որ հորմոնալ դեղամիջոցների ընդունումը պետք է անհապաղ սկսել, քանի որ կարող են անկանխատեսելի մուտացիաների լինել։





























